ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք:
Մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված փաթեթների դեպքում դրանք կգործեն հավելյալ 30 օր տևողությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում 1 ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցն էր։
--00—ՅՄ