Վաշինգտոն այցի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

photo_2025-01-31_14-08-52

Վաշինգտոն այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Փաշինյանը։ 

Փետրվարի սկզբին Վաշինգտոնում Փաշինյանը կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով:

«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասաց նա։ 

--00—ՅՄ