ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ անդրադառնալ թե՛ արձանագրված դրական արդյունքներին, թե՛ արդիական խնդիրներին ու դրանց լուծումներին, թե՛ նախանշված անելիքներին ու առաջնահերթություններին։
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով արձանագրված ցուցանիշները, կատարված ու պլանավորված աշխատանքները։
--00—ՅՄ