ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը հայտնել է, որ հունվարի 29-ին Նոր Խարբերդի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներից գողացել է ջրաչափեր։
Փետրվարի 2-ին բացահայտվել է ջրի հաշվարկային ցուցիչ գողանալու ևս մեկ դեպք։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ ամառանոցներում իրենց ընկերության տեղադրած ջրաչափերը հորերից գողացել են։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը Դավթաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները փոխանցվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ