ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ԱՄՆ-ն դառնում է ոչ գաղափարականացված երկիր։ Սովետական Միության փլուզումից հետո դա պետք էր վաղուց տեղի ունենար։ Չինական Ին-Յան սկզբունքի համաձայն, ցանկացած գաղափարախոսություն պետք է իր ախոյանն ունենա եւ այդ երկուսը իրարից պետք է սնվեն եւ ազդեցություն ձեռք բերեն, գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ուկրաինական եւ հայաստանյան ռեժիմները կորցնում են իրենց միջազգային լեգիտիմեւթյունն «ազատ աշխարհ-ավտորիտար աշխարհ» խոսույթի տապալման հետ միասին։
Այս ամենի տակ մնում է նյութական չոր հաշվարկն, ինչ ես կորցրել ու ինչ ես ձեռք բերել։ Մեր դեպքում մենք միայն կորցրել ենք։
Հայաստանի մարդակեր ու դեմագոգիկ ռեժիմն այլեւս ոչ մի հենարան չունի եւ կախված է իներցիայի բարակ թելից»։
--00—ՅՄ