Բելգիայի նոր վարչապետ է դարձել Բարտ դե Վիվերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

photo_2025-02-03_17-11-26

Բելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություններ, ի վերջո, համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, հարկերի բարձրացման և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ։ 

Նոր կառավարությունը նպատակ ունի սահմանափակել գործազրկության նպաստների վճարման տևողությունը և նվազեցնել կենսաթոշակները վաղաժամկետ կենսաթոշակի անցնող անձանց համար՝ միաժամանակ բարձրացնելով կենսաթոշակը կենսաթոշակային տարիքից հետո աշխատողների համար:

Նոր ֆլամանդական դաշինքի գլխավորած կոալիցիան ներառում է քրիստոնյա դեմոկրատներին և սոցիալիստներին երկրի հոլանդախոս հյուսիսից, ինչպես նաև լիբերալ ​​և կենտրոնամետ կուսակցությունները երկրի ֆրանսախոս հարավից:

--00—ՅՄ