ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետության տարածքը կրկին հայտնվում է հակառակորդի թիրախում: Երեկ դարձյալ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի:
--00--ԱԹ