ՌԴ ԶՈւ – ն ազատագրել է Սվերդլիկովոն Կուրսկի մարզում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

ՌԴ ՊՆ
«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Կուրսկի շրջանի Սվերդլիկովո գյուղը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
««Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Սվերդլիկովո բնակավայրը»,- ասվում է Կուրսկի մարզում ուկրաինական զինված ուժերի՝ Ռուսաստանի տարածք ներխուժման փորձը հետ մղելու առաջընթացի մասին նախարարության զեկույցում։

--00--ԱՀ