Թուրքիայի նախագահի կինը թուրք-ուկրաինական հարաբերությունները բարեկամական է համարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

photo_2025-02-19_16-30-36

Թուրքիայի Հանրապետության առաջին տիկին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է թուրք-ուկրաինական հարաբերություններին:

«Մաղթում եմ, որ անկախ ժամանակից և տարածությունից երկու երկրների բարեկամությունն ամրանա և դառնա ոգեշնչման աղբյուր գալիք սերունդների համար»,-գրել է նա:

Նշենք, որ գրառմանը զուգահեռ Էմինե Էրդողանը տեղադրել է տեսանյութ, որում նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տիկնոջ՝ Օլենա Զելենսկու հետ այցելել է «Eryaman երեխաների տուն-համալիր», որտեղ խնամվում են պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներ, ապա Թուրքիայի նախագահականի ազգային գրադարան: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ