ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Փետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։
--00—ՍՊ