Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, քամու պատճառով կան դժվարանցանելի հատվածներ, որոնք մաքրվում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

l-0x4wh-786x458z-1

Փետրվարի 21-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Աշոցքում բուք է և ցածր տեսանելիություն, ամբողջ գիշեր ճանապարհաշինարարներն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ կենտրոնացնելով ողջ տեխնիկան և հզորությունները։

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, քամու պատճառով կան դժվարանցանելի հատվածներ, որոնք մաքրվում են հնարավորինս արագ։

--00—ՅՄ