ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Փետրվարի 19-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ժամը 15։44-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ք․-ի (ծնված 1984 թ․) դին և դուրս բերել գետից։
--00—ՍՊ