Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2025-02-21_15-49-10

Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններում որպես «ԺՀԿ» թեկնածու լինելու իր միջնորդությունը։ 

Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը փետրվարի 21-ին ներկայացրել է թեկնածության վերաբերյալ փաստաթղթեը՝ այն հանձնելով ընտրությունների և կուսակցական ներքին իրավունքի հարցերով պատասխանատու գլխավոր քարտուղարի տեղակալ Գյուլ Չիֆթչիին: 

Հայտնի է, որ մինչ այժմ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի թեկնածության օգտին ստորագրել է 100-ից ավելի պատգամավոր: 

Իմամօղլուն «X»-ի իր միկրոբլոգում, հրապարակելով փաստաթղթերի ստորագրման տեսանյութը, գրել է․ «Մեր երկիրը, մեր միասնությունը, մեր միաբանությունը և հզոր Թուրքիայի նպատակը միասին կպաշտպանենք: Շատ աշխատելու ենք, շատ հաղթելու ենք և արդար կիսելու»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ