Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար․ կա 26 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

screenshot-80_2-770x_

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 11, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորկոչից խուսափելու՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման ու փաստաթղթեր կեղծելու՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, բնակարանային գողության ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, համակարգչային հափշտակության, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սառը զենք կրելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

--00—ՅՄ