Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2025-02-21_12-26-59

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկի տարածքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, դեռևս անհայտ հանգամանքներում «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել է պայքարել վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հարութ Փարսյանը:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հդեհի պատճառը, պարզվում է: 

--00—ՅՄ