ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացինով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝ Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով:
Կինը ծանր վիճակում է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։ Նա հոսպիտալացվել է:
Հարձակվողը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: Նա քայլի դրդապատճառներն անհայտ են:
--00--ԱՀ