Առատ ձյան հետևանքով «Զվարթնոց»-ում թռիչքներ չեն չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News 

5987

Ձյան առատ տեղումների հետևանքով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թռիչքներ չեն հետաձգվել կամ չեղարկվել, օդանավակայանն անխափան իրականացրել է աշխատանքները, այս մասին հայտարարություն է տարածել օդանավայականը։

 «Երեկվանից անխափան թռիչքներ են իրականացվում: Օդանավակայանում օպերատիվ կերպով իրականացվում են ձմեռային աշխատանքները`վազքուղու ձնամաքրման, օդանավերի հակասառեցման աշխատանքների հետ կապված անհրաժեշտ գործողություններն իրականացվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ երեկվանից ՀՀ ամբողջ տարածքում ձյան տեսքով ինտենսիվ տեղումներ են, առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։



 

--00—ԱՊ