Փաշինյանը իր խորհրդականին Իտալիա է գործուղում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

աա

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 

1. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերագումարված նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին 2025 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)։ 

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Համբարձում Մաթևոսյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը: 3. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»:


 

--00—ՍՊ