Հայաստանի որոշ հատվածներում ձնածածկույթի բարձրությունը հասել է 120 սմ-ի. նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

c2f0471fddaa184beb927700f9ffdca9_L

Փետրվարի 20-ին և 21-ի գիշերը Հայաստանում առատ ձյան ամենամեծ քանակը գրանցվել է Կոտայքի նախալեռներում (20-50 մմ) և Գեղարքունիքում (10-40 մմ)։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Տեղումների քանակը քիչ է եղել Սյունիքի հովտային շրջաններում (2-6 մմ) և նախալեռներում (3-5 մմ)։

Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը հասել է 120 սմ-ի, Սյունիքի հովիտներում՝ 4 սմ-ի: Երևանում ձնածածկույթի բարձրությունը կազմել է 15-18 սմ:

Գերատեսչությունը հիշեցրել է, որ վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն է եղել 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 40-50 սմ–ի։

--00—ՅՄ