«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2025-02-21_12-45-01

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2224 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 619-ը հայկական են։

--00—ՅՄ