Գյումրիում բռնnւթյnւն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

.

Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում բռնություն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվում Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնում Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
 
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձում է անցնել իր աշախատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվում է բուժակի վրա, կիրառում է բռնություն, անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին: 
 
Բուժակը տեղափոխվում է հիվանդանոց: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել:  Ցանկացած կանչով պացիենտի մոտ մեկնելիս միշտ գոհ են եղել նրա թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ մասնագիտական գործունեությամբ:  

--00--ԱՀ