ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին։
Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեից և այլ գերատեսչություններից։ Հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Դեռ նախորդ՝ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր նախարարը խոստացել ընդունել բնակիչներին և լսել նրանց խնդիրները։
Այսօր մեկ ժամից ավել քննարկվեցին թաղամասի խնդիրները, պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված հարցերին պատասխանել գրավոր ընթացակարգով, որից հետո նախատեսել նոր հանդիպում։
--00—ՍՊ