ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությանը․
«Մի իշխանություն, որը հրաժարվեց Սահմանադրությունից հեռացնել ՀՀԿ-ի «կայուն մեծամասնության» արատավոր համակարգը, այժմ առաջարկում է «գաղափարախոսական» Սահմանադրական հանրաքվե։
Ժողովուրդ ջան, պարզ չէ՞, թե ինչ պետք է անել։ Մերժում ենք առաջարկվող Սահմանադրական հանրաքվեն»,- գրել է նա։
--00—ՍՊ