Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածը Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն․ Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ԴԴ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ «գաղափարախոսական ուղերձին»․

«Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է, իսկ նպատակը ադրբեջանական հերթական պահանջի բավարարումը` այս անգամ Սահմանադրություն փոխելու միջոցով:
 
Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը բացառապես սեփական քաղաքական իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար, և ով իշխանության մնալու համար այլևս ապավինում է իր համար ադրբեջանական ողորմածությանը։
 
Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն, իսկ մեզ` ագրեսոր ժողովուրդ:
 
Վերջում էլ մեր ժողովրդին դարձնելու է արհեստական առաջացած ցեղախումբ»։

--00—ՍՊ