ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկիին զգուշացնում է, որ նա կզղջա Դոնալդ Թրամփի վրա «ցեխ շպրտելու համար» և դատապարտում է նրա սարսափելի արձագանքը խաղաղության շուրջ բանակցություններին, հաղորդում է Daily Mail-ը։
Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը «վատ խորհուրդներ» է ստացել այն մասին, թե ինչպես համագործակցել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ․
«Մենք, անշուշտ, սիրում ենք ուկրաինացի ժողովրդին։ Մենք հիանում ենք զինվորների քաջությամբ, բայց, ակնհայտորեն, կարծում ենք, որ այս պատերազմը պետք է արագ ավարտվի։ Սա ԱՄՆ նախագահի քաղաքականությունն է», – նշել է ամերիկացի փոխնախագահը։
--00—ՍՊ