ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի՝ ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ