Թրամփը Մոսկվայում ՌԴ նախագահի հետ կնշի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

aa

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա`  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Հայտնում է ֆրանսիական Le Point-ը՝ հղում անելով աղբյուրներին. 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ հստակություն չկա, դեռևս կա ըմբռնում այն անցկացնելու անհրաժեշտության մասին: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ մինչ այդ հայտնել էր, որ երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու հեռանկարը կախված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջընթացից:

--00—ՍՊ