ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է ստորագրել ռազմավարական համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, որը վերաբերում է Ուկրաինայի օգտակար հանածոներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ով ելույթ է ունեցել Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում։
«Տեսեք, էությունն այն է, որ նախագահ Զելենսկին կստորագրի այս գործարքը, և դուք դա կտեսնեք մոտ ապագայում, և դա լավ է Ուկրաինայի համար», – ընդգծել է ԱՄՆ առաջնորդի խորհրդականը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը հեռախոսազրույց է ունեցել Մայք Ուոլցի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ