ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ես անգամ չեմ ուզում խորանալ Նիկոլ Փաշինյանի առաջարկած իբր «գաղափարական թեզերի մեջ», դրանք սին են, անգրագետ, չունեն ոչ մի հիմք ու չեն վայելում աջակցություն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի» հետ հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Ըստ մեր զրուցակցի, աշխարհը գտնվում է տեկտոնական փոփոխությունների մեջ, ՌԴ-ԱՄՆ բանակցությունները դրա վառ վկայությունն են։ «Աշխարհում պարտվում է նեոլիբերալիզմը, հաղթում է պահպանողականությունը։ Թրամփը փորձում է ռուսներին պոկել Չինաստանից, նրա հիմնական խնդիրը հենց այդ ուժային կենտրոնն է, Եվրոպան ընդհանրապես պարտվել է, իսկ Փաշինյանը գնում է այդ ուղղությամբ», - նկատել է նա ու կատակով հավելել, որ ԽՍՀՄ տարիներին մի վիրաբույժ կար՝ «Շկոլ» անունով։ «Մարդիկ Շկոլին փող էին տալիս, որ իրենց հարազատին ինքը չվիրահատի։ Հիմա պետք է ազգովի փող հավաքենք ու տանք Նիկոլին, որ այս ծանր շրջանում չխոսա, ոչինչ չանի, որ նոր փորձանքների մեզ չբերի», -ասել է Արամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ