ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավատարմությունը դադարեցնելու ուկրաինական հակամարտությունը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդյունավետ գործողությունների միջոցով»,- ասվում է հրատարակության մեջ։
--00—ՅՄ