ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուբիոն երեքշաբթի օրը Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ անհանգստություն չի հայտնել հանրապետությունում բողոքի ցույցերի և ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ։
«Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում: Իհարկե, անհանգստացած ենք այս բողոքի ակցիաներով և որոշ հաղորդումներով»,- Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
--00—ՅՄ