Գորիս-Շինուհայրի ճանապարհին եղանակային պայմաններից ելնելով 175 բեռնատար է կայանված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Կ

Փետրվարի 25-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ 260, այլ եղանակով՝ 210 տրանսպորտային միջոց․ առկա է կայանած 175 բեռնատար մեքենա:

Փրկարարները 86 քաղաքացու տեղափոխել են առաջին օգնության կետ։


 

--00—ՍՊ