«Ապրելու երկիր» կուսակցությունը քննարկել է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

481242756-660836686343514-4555983643684845004-n-_x726-quality(90)

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցեր։

Կուսակցությունից  հայտնում են, որ Գյումրիի և Փարաքարի թիմերի ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, պատասխանել թիմակիցների հարցերին։

Կարևորվել է կուսակցության որդեգրած քաղաքականությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, որոնք էական ազդեցություն ունեն նաև համապետական ընտրությունների համատեքստում։

--00—ՅՄ