ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի ազդեցության պատճառահետևանքային կապը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։
««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերլուծվել են նշված ժամանակահատվածում ՀՀ սահմաններում այրված անտառային տարածքների «Սենտինել-2Ա» արբանյակային պատկերները, և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են այրված տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 537 հա։ Ներկայացված տվյալները վերաբերում են միայն այրված տարածքների գնահատմանը, և հրդեհների պատճառահետևանքային կապը ֆոսֆորային զինամթերքի կիրառման հետ առանձին ուսումնասիրված չէ»,– ասված է գերատեսչության պատասխանում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ