Ինյեստան Մեսսիին չի ընդգրկել իր սիրելի խաղացողների թոփ 5-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան նշել է բոլոր ժամանակների իր սիրելի հինգ խաղացողների անունները։ Այս մասին գրում է armsport.am-ը:

Ըստ Sportskeeda-ի՝ «Բլաուգրանայի» նախկին կիսապաշտպանն ընտրել է Խոսեպ Գվարդիոլային, Չավիին, Դավիդ Սիլվային, Սանտի Կասորլային և Միքայել Լաուդրուպին։

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա հիմնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 674 հանդիպում՝ դառնալով 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։ Անդրեսը հասցրել է խաղալ նաև ճապոնական «Վիսել Կոբեում», որտեղ իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 134 հանդիպման, որտեղ խփել է 26 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ինյեստայի վերջին ակումբը ԱՄԷ-ի «Էմիրեյթսն» էր, որտեղ նա 23 խաղում խփել է 5 գոլ։

Իսպանիայի հավաքականի կազմում Ինյեստան երկու անգամ հաղթել է Եվրոյում և աշխարհի առաջնությունում։


--00--ԱՀ