ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվի Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու փորձերից, բայց Զելենսկիի հետ վեճից հետո, հավանաբար, կուժեղացնի ճնշումը Կիևի վրա և կխուսափի Զելենսկիի հետ ուղիղ շփումներից։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Աղբյուրը գրում է, թե Թրամփի վարչակազմին մոտ կանգնած մարդը նշել է՝ Ջո Բայդենի նախագահության տարիներին Ուկրաինային աջակցելը ապականել է Զելենսկիին։
Նշվում է, որ եվրոպական առաջնորդները այժմ կանգնած են կոշտ ընտրության առջև՝ սեփական ուժերով Կիևին օգնելու փորձի և պետությունների հետ համաձայնության գալու միջև, հնարավոր է՝ Զելենսկիի քաղաքական ապագայի հաշվին:
--00--ՍՊ