ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում կատարվում է գործարք, իսկ գումարի մի մասը կեղծ է:
Արդեն տեղում փոխանակման կետի աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Ա․-ն հայտնել է, որ իր հաճախորդ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Անահիտ Կ․-ն մոտեցել է նշված հասցեում գտնվող իրենց մասնաճյուղ և փորձել փոխանակել 7 հազար 900 դոլար, որը ստուգելու ընթացքում պարզվել է, որ թվով 9 հատ 100 դոլարը կեղծ է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00--ՍՊ