ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
«Եկեղեցու խորանն այսօր փակվեց, սիրելինե՛ր, և դա մեզ հուշում է, որ ինչ որ արտառոց ու խորհրդավոր բան է կատարվում Զինվորյալ Եկեղեցում»,-գրում է Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանը։
Հոգևորականը մանրամասնում է.
«Փակվել է եկեղեցու վարագույրը, որպեսզի կրկին բացվի շաբաթներ անց՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառապանծ Հարության տոնին: Բացվելու է կյանքի հաղթության տոնին՝ բերկրությամբ լցնելով բոլորիս հոգիները: Բայց նախքան այդ ցնծալի իրադարձությունը, նախքան զատկական տոնական զանգերի ղողանջը, մենք ճանապարհ ունենք անցնելու, սիրելի՛ հավատացյալներ:
Եվ այսօր՝ դրախտի փափկության հիշատակության օրը, երբ արդեն փակվել է խորանի վարագույրը, կամաց-կամաց վեր է բարձրանում մեկ այլ վարագույր՝ մեր առջև բացելով Մեծ Պահքի մարգարտաշար կիրակիների հոգեշահ ճանապարհը, որի ամեն մի հատիկը քրիստոնեական գիտակցությամբ անցնելով՝ պիտի հասնենք Սուրբ Հարության տոնին և ողջունենք հարուցյալ Քրիստոսին»։
--00--ՍՊ