ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած լեզվակռիվը, հիշեցրել է, որ Բրատիսլավան հանդես է գալիս Կիևի և Մոսկվայի միջև անհապաղ հրադադար հաստատելու օգտին:
Սլովակիան պնդում է, որ պետք է անհապաղ հրադադարի գնալ․ «Դրան դեմ են նախագահ Զելենսկին և ԵՄ շատ երկրներ», - գրել է նա՝ սոցիալական ցանցերում։
Ֆիցոն հիշեցրել է, որ մտադիր չէ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Նա կրկին կողմ է արտահայտվել, որ աշխարհում հստակ կոչ անեն Կիևին վերականգնել Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա և Արևմտյան Եվրոպա գազի տարանցումը։
--00--ՍՊ