ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Այսօր երջանկահիշատակ Տեր Կյուրեղի մահվան տարելիցն է, այս մասին հիշեցրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Հայր Զաքարիա խոսքով՝ Տեր Կյուրեղի շնորհիվ շատերն են դարձի եկել, Աստծուն ճանաչել և իրենց կյանքը փոխել:
«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. ամէն»։
Հիշեցնենք՝ 2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
--00--ՍՊ