ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը «Փյունիկը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Հանդիպումը մեկնարկել էր 19։00-ին, սակայն ընդհատվել էր երկրպագուների կողմից իրականացվող ակցիայի պատճառով: Մոտ 1,5 ժամ անց հանդիպումը վերսկսվել էր։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան Օկանսին և Յենեն, իսկ տանտերերի կազմում՝ Օտուբանջոն։
--00--ՍՊ