Հայաստանն ու Հունաստանը պաշտպանության բնագավառում պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ՍՍ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման վերաբերյալ։


 

--00--ՍՊ