ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված ռասիստական սկանդալը թուրքական ֆեդերացիայի կողմից խիստ պատժի էր արժանացել, սակայն այն ընդունել է թիմի բողոքարկումը և փոխել որոշումը։
Ստամբուլը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոուրինյուի պատիժը կրճատվել է։ Այսպիսով, պորտուգալացի մարզիչը կվճարի ոչ թե 1,6 մլն թուրքական լիրա (35 հազար ֆունտ) տուգանք, այլ 558 հազար (12,2 հազար ֆունտ)։
Մոուրինյույի որակազրկումը նույնպես կրճատվել է. ըստ նախնական որոշման՝ նախատեսված էր չորս խաղով որակազրկում, սակայն բողոքարկումից հետո այն կրճատվել է մինչև երկու խաղ: Ընդ որում, նա արդեն մեկ խաղ կրել է որակազրկումը՝ «Գազիանթեփսպորի» դեմ գավաթային հանդիպման ժամանակ։
Հետևաբար, պորտուգալացին իր խաղացողներին տրիբունայից կհետևի միայն «Անթալյասպորի» դեմ այսօրվա խաղում։
Հիշեցնենք՝ ստամբուլյան դերբիում 0-0 հաշվով ոչ-ոքիից հետո Մոուրինյուն հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մրցակցի մարզչական շտաբին անվանել էր «կապիկներ», իսկ «Գալաթասարայը» բողոք էր ներկայացրել պորտուգալացու դեմ։ Արդյունքում պորտուգալացին որակազրկվել էր չորս խաղով, ինչից հետո Մոուրինյուն հայց էր ներկայացրել «Գալաթասարայի» դեմ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ