ԱՄՆ վարչակազմը քաջ գիտակցում է, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունները հեշտ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

ԱՄՆ վարչակազմը քաջ գիտակցում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հեշտ չեն լինելու, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Պուտինը հեշտ բանակցող չի լինի այս հարցում։ Մենք բոլորս դա հասկանում ենք, բայց հասկանալու համար, թե արդյոք կարելի է ինչ-որ բան անել, մենք պետք է սկսենք գործընթացը»,- ընդգծել է Ռուբիոն։

Նրա խոսքով, կողմերը երեք տարի բանակցություններ չեն վարել։

--00—ՅՄ