ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Եթե քննադատական խոսքը համարվում է խժդժություններ հրահրել, ապա ես ակնկալում եմ, որ իմ բովանդակային խոսքին հնչի բովանդակային պատասխան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված այն քննադատություններին, որ Երևանից եկել են Գյումրի և քաղաքում խժդժություններ են հրահրում։
«Փաստենք, որ այն, ինչ ես ասել եմ, ոչ ոք չի արձագանքել, թե սուտ է կամ զրպարտանք է, պատասխանը եղել է՝ խժդժություն»,- նշեց Մխիթարյանը։
Գյումրու քաղաքապետի թեկնածուի խոսքով, ընտրություններին մասնակցելով՝ ինքը կռվում է ապագայի համար․ «Նիկոլ Փաշինյանը, որ իրեն ներկայացնում է որպես ներկա, 1996 թվականից քաղաքական դաշտում է, իրենից անցյալ գոյություն չունի։ Ինչքա՞ն կարելի է ասել՝ նախկիններ, ներկաներ։ Ամենանախկինը Փաշինյան Նիկոլն է։ Անընդհատ անցյալի դեմ կռիվ տալով՝ չես կարող քայլել դեպի ապագա»,- հավելեց Մխիթարյանը։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
--00—ԱՊ