ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Գուցե և սխալվել եմ՝ ասելով, թե Ռուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է, կգա, կխոսենք։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Առանց ինձ հանդիպելու Ռուբեն Մխիթարյանը մտել է ընտրապայքարի մեջ, դա, կարծում եմ, ճիշտ չի։ Այսօր, սակայն, ինքն արդեն եկել է առաջնորդարան, բայց չի կարողացել ինձ տեսնել, երևի վաղը կտեսնի, խնդիր չի։
Ես այն տպավորության տակ էի, որ ինքն ուզեցել է ինձ հանդիպել, բայց, կարծում էի՝ ինքը կաշկանդված է իրեն աջակցողներով, բայց գուցե և ես սխալվել եմ, երբ որ գա ինքը և փաստարկներ ներկայացնի, որ էդպես չի, կպարզվի, որ սխալվել եմ», - նշեց Միքայել Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ