Մանե Թանդիլյանը հրաժարվել է բժիշկների հորդորներից և վերադարձել է հացադուլի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ֆֆ
Արցախում ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման պահանջով հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը գրել է․

«Սիրելի ընկերներ,
Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ զանգերի, նամակների համար, անհանգստանալով իմ առողջության համար։
 
Տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։
Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։
Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։
 
Նաև շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների թեման անընդհատ բարձրաձայնելու համար։ Հուսով եմ ըմբռնումով են մոտենում այն լրագրողները, ում հետ այս օրերին չի ստացվել զրուցել։ Վաղը օրվա ընթացքում պատրաստ կլինեմ հանդիպել և զրուցել լրագրողների հետ»։

 

--00—ՍՊ