ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Փաշինյանը շանտաժով Սահմանադրություն է ուզում փոխել, ադրբեջանական ատրճանակը դրել է հայ մարդու ճակատին, ասում է` Սահմանադրության փոփոխությունը տարածաշրջանային նշանակություն ունի։ Հաստատում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրանքով է գործում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման համակարգող, հասարակական - քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Այս իշխանությունը դաշնակից չունի, եթե Ադրբեջանը հարձակվի, ռազմական միջամտություն ո՞վ է իրականացնելու։ Ինչի՞ համար ես ժամանակ շահում, անհույս, կործանված ես, օր առաջ իշխանությունդ հանձնիր ու գնա»,- հավելեց բանախոսը։
Խոսելով Գյումրիում կայանալիք ընտրությունների մասին, նշեց, որ ընդդիմադիր թեկնածուները պետք է ավագանու ցուցակներին ուշադիր լինեն, որ Փաշինյանի կողմից ականներ չդրվեն։
«Գյումրիում Փաշինյանը աշխատում է ընդդիմադիր թեկնածուների ցուցակների վրա, կոմպրոմատներ է հավաքում, որ ահաբեկի։ Գյումրեցիներին շանտաժ է անում, ասաց՝ բոլոր ընդդիմադիրները հանցագործ են, դատելու եմ, ձեր գույքը կխլեմ և բանտ կնստեցնեմ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ