ՀՀ-ում բարձր են գնահատում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը:

Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

--00--ԱՀ