Երբ ձեր վարչապետն Արցախը Ադրբեջանի մաս էր համարում, մենք գործում էինք․ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

 

ss

 Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գև Իսկաջյանն արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հակահայկական հայտարարություններին․

 «Արսե՛ն, մինչ ԱՄՆ-ում ձեր դեսպանը սելֆիներ էր անում և կենտրոնանում լուսանկարվելու հնարավորությունների վրա, մեր աշխատակազմը գիշեր-ցերեկ անխնա աշխատում էր մեր ռազմագերիներին ազատ արձակելու համար, ինչի մասին ձեր կուսակցությունում շատերը վախենում են նույնիսկ խոսել: 

Երբ ձեր կառավարությունը հետ էր կանչում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ դատական հայցերը միջազգային դատարաններից, մենք աշխատում էինք, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում և ամբողջ աշխարհում: Երբ ձեր վարչապետը պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ես Հայ Դատի անունից Ստեփանակերտում էի մեր ժողովրդի հետ՝ ապրելով 265 օր շրջափակման և պատերազմի միջով։ Մինչ մենք խոսում ենք, ձեր առաջնորդը ներկայումս խոնարհվում է Էրդողանի առաջ և ասում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ։ 

Ճանաչում, որը ձեռք է բերվել աշխարհի տարբեր երկրներում Հայ Դատի մասնաճյուղերի տասնամյակների աշխատանքի արդյունքում, որը հանգեցրել է Ցեղասպանության ճանաչմանը ավելի քան 34 երկրներում և ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում: Մեր ազգային ինքնիշխանությանը սպառնացող միակ վտանգը ձեր կառավարությունն է, որը ճանաչում է միայն պարտություն, կապիտուլյացիա և խայտառակություն համաշխարհային ասպարեզում»:

--00—ՍՊ